ՀՀ կառավարությունը ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի հարազատներին 24 հազար եվրո կվճարի․ՄԻԵԴ վճիռը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

միեդ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է11 տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով վճիռը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ չի խախտվել  դպրոցականի կյանքի իրավունքը։

«Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը», - ասված է դատարանի հաղորդագրությունում։

Եվրոդատարանն արձանագրել է, որ դպրոցականի մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների նախաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով էքննվել։

Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի ընտանիքին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ պատճաշ հետաքննության համար։

--00—ՄՀ