Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Հարությունյան

ԲԴԽ-ի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Արմեն Հրանտի Հարությունյանին նշանակել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ Արմեն Հարությունյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

--00--ԱԹ

Տեսանյութեր