Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

քերոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-3-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, Եվրասիական 2-րդ համագումարին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Ըստ վարչապետի 1363 – Ա որոշման՝ էկոնոմիկայի նախարարը գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

--00--ԱՀ