ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական լոբբիստների դեմ պայքարում են դեսպանատան զրոյական աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սուրեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին օրերին հետևում եմ, թե ինչ լուրջ պայքար են տանում հայկական լոբբիստները Վաշինգտոնում 907-րդ բանաձևը վերակենդանացնելու համար:

Ինչպես գիտեք, այդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ամերիկյան օգնության տրամադրումը: Ամենից վատն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբիստների և դեսպանատների, ինչպես նաև միլիոնավոր դոլարների դեմ հայկական լոբբիստները պայքարում են Հայաստանի կառավարության և դեսպանատան կողմից զրոյական աջակցությամբ:

Դա այն դեպքում, երբ Հայաստանում շատ լավ գիտեն, թե որ նահանգների, որ սենատորներն են մեզ համար խնդրահարույց և նրանց հետ աշխատանք չի տարվում:

Մեծ հաշվով այս պայքարը Հայաստանի անվտանգության համար է և Հայաստանի իշխանության և դեսպանության բացակայությունը ցավալի է»:

--00—ԼՄ

Տեսանյութեր