Ադրբեջանցիներն Իշխանասարից չեն հեռացել․ ինչ որ գյուղապետի հղում տալ պետք չէ․ Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Ֆիկտիվ բնույթ է կրում Գորիս-Կապան ավտոճանապարհին հայկական մաքսակետ տեղադրելը․ ո՞րն է տրամաբանությունը, կարծում եք՝ ադրբեջանցիները կգան, կանցնեն մեր ճանապարհով ու մի հատ էլ գումա՞ր կվճարեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Ադրբեջանցիներն Իշխանասարից չեն հեռացել, ինչ որ գյուղապետի հղում տալ պետք չէ։ Ըստ երևույթին՝ նրանք պախկվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Ինչի՞ց պետք է վախենան, որ հետ գնան, մեր ՊՆ-ի՞ց։ Ալիևը Սոչիում տեսավ՝ իր առաջ թուլամորթ ու անատամ մարդ է կանգնած, ո՞նց հետ կքաշվի», - հայտնել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ