Շրջակա միջավայրին հասցվել է 39.616.190 դրամի վնաս․ հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի նոյեմբերի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 37-ով հաշվարկվել է 39.616.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,   3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 25 դեպքով հաշվարկվել է 30.529.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.740.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 35 դեպքով հաշվարկվել է 39.603.980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված։

Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 30.529.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 12.210 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 640.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 5 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 19 գործ (ընդհանուր՝ 1.755.900 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.012.903 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից՝

2-ը՝ արտադրություն,

1-ը՝  ընդերքօգտագործում,

1-ը՝ ձկնաբուծություն,

1-ը՝ թափոնի տեղադրում:

Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 586.738.802 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։

--00--ԿԿ