Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց կունենան

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Պուտին Էրդողան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա նշել է, որ այս մոտեցումը դրսևորվել է նախագահ Էրդողանի վերջին հայտարարության մեջ` այն մասին, որ պատրաստ է միջնորդ դառնալ Մոսկվայի ու Կիևի միջև:

«Կրեմլը, ի դեմս նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի, արդեն արձագանքել է այդ հայտարարությանը` հայտնելով, որ մենք հակամարտության կողմ չենք: Այժմ մենք հետևում ենք, թե ինչպես են թուրքական մամուլում արձագանքում այդ հայտարարություններին և Պեսկովի խոսքին: Երկու երկրների նախագահների միջև հեռախոսազրույց է նախատեսվում: Կարծում եմ` այդ հարցերը նույնպես կքննարկվեն»,- ասել է նա:

--00--ԱԹ