ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումը այն աստիճան ապօրինի է, որ քրեական դատավարությունից թեկուզ 3-րդ կուրսի գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի մոտ կարող է միայն սարկաստիկ ժպիտ առաջացնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան։ Ափսոս»,-հավելել է նա:
Նշենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 35-305-րդ եւ 235-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Խոսքն իշխանության յուրացումը նախապատրաստելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին է։
--00—ՄՀ