ԵՄ-ն Ռուսաստանի և Անկարայի հետ քննարկում է ԼՂ-ում կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

եմ

Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, անում է «հնարավոր ամեն ինչ խաղաղության համար», - ասել է Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դեվինը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի պատգամավորների առջև։

Դաշինքն այս հակամարտությունը քննարկում է նաև Անկարայի հետ. վերջերս Դեվինը ներկա է եղել Թուրքիայում բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը։ Եվրոպացի պաշտոնյան կարծում է, որ կարգավորման համար գլխավորը կողմերի կամքն է։

Ի լրումն տարբեր մակարդակների քաղաքական շփումների, ԵՄ-ն տրամադրում է նաև մարդասիրական օգնություն և ֆինանսավորում ականազերծումը տարածաշրջանում:   

 --00—ՄՀ

Տեսանյութեր