«Երաշխիք չկա, որ վաղը եղանակը բարենպաստ կլինի»․ ձյան պատճառով «Շիրակ»-ԲԿՄԱ 2 հանդիպումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1_0

Դեկտեմբերի 1-ին Գյումրիում պետք է կայանար ՀՀ Առաջին խմբի առաջնության 15-րդ մրցափուլի «Շիրակ» - ԲԿՄԱ 2 հանդիպումը։

Հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի, ՄԿԱ բաժնի, հանդիպման պատվիրակի, մրցավարական անձնակազմի և երկու թիմերի ներկայացուցիչների խորհրդակցության արդյունքում որոշվել է խաղը հետաձգել անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և այն փաստը, որ ներկա պահին չկա որևէ երաշխիք, որ վաղը եղանակը բարենպաստ կլինի հանդիպման անցկացման համար, հայտնում են ֆուտբոլի ֆեդերացիայից։

ՀՖՖ ՄԿԱ բաժինը լրացուցիչ կտեղեկացնի հանդիպման անկացման նոր օրվա և ժամի վերաբերյալ:

--00—ԼՄ