Հայաստանում լիարժեք պատվաստվածների թվում օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

կորոնավիրուս

Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացածների մեջ օտարերկրացիները կազմում են 1.6 տոկոս: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1 մլն 262 հազար 961 պատվաստում, որից 1 դեղաչափ՝ 797 հազար 642, երկրորդ դեղաչափ կատարվել է 465 հազար 319 պատվաստում:

Նախարարությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ամբողջական՝ այսինք երկու դեղաչափ պատվաստվում ստացածների մեջ օտարերկրացիները կազմում են ընդամենը 1.6 տոկոս:

Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումներ իրականացվում են Sputnik V, Sinopharm, AstraZeneca, Moderna պատվաստանյութերով:

--00—ՄՀ