ՀՀ-ն բանակցություններում դերակատար չէ, այլապես կպահանջեր գերիների վերադարձ քննարկումներից առաջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Պատերազմից հետո հերթական անգամ ականատես ենք լինում, որ ՀՀ-ն դուրս է բանակցային գործընթացից և դիտորդի դերում է․ եթե դերակատար լիներ, կպահանջեր բոլոր գերիներին վերադարձնել և հետո սկսել քննարկումներն այլ հարցերի շուրջ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն՝ անդրադառնալով Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանդիպմանը:

«Քանի դեռ գերիները չեն վերադարձվել, բանակցություններ չպետք է լինեին՝ ո՛չ ճանապարհները և ո՛չ էլ Սյունիքի դիրքերը թշնամուն նվիրեին: Ցավն այն է, որ մենք ունենք մի վարչախումբ, որը կա՛մ չգիտի, կա՛մ ձևացնում է, որ չգիտի քանի գերի ունենք: Եվ այս վարչախմբի ապաշնորհ գործունեության արդյունքում նոյեմբերի 9-ից հետո ունենք գերիներ, իսկ նոյեմբերի 16-ի դեպքերը նրանց ապաշնորհ գործունեության վառ ապացույցն են»,- նշեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։