ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ԵԱՀԿ-ի դերն օգտակար է համարում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն աջակցելու գործում: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղ գտած հաղորդագրության մեջ, որ վերաբերում է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին։

«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում, նաև հանդիսանում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների համանախագահներից մեկը։ Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորում պետք է իրականացվի խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով, սահմանված ձևաչափերի շրջանակներում՝ հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև նրանց շահերը հաշվի առնելով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱԹ