Բաքվին հետախուզություն պետք չի, ընդդիմությունը սաղ անում ա. Գագիկ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Բաքվին հետախուզություն պետք չի, ընդդիմությունը սաղ անում է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ՝ ժողովուրդը գոհ է սահմանազատումից և սահմանագծումից ու ընդհանրապես կյանքի կոչվող բոլոր գործընթացներից, իսկ ընդդիմությունը ընդամենը շահարկում է հարցեր, քանի որ ուզում է իշխանություն վերցնել։

Նախկին փոխնախարարի կարծիքով, Ադրբեջանն իրեն ուժեղ է համարում ու մտել է մեր սահմանը, մենք էլ ասում ենք՝ սահմանազատում անենք, որ հասկանանք, թե որն է մեր սահմանը։ Ըստ նրա՝ բանակը վերականգնվում է, ժողովուրդն ու զինվորները ոգևորված են, քանի որ տեսնում են, որ մենք էլ ենք կարողանում դիմադրել ադրբեջանցիներին։

Իսկ ընդդիմադիրները, Մելքոնյանի պնդմամբ, թող գնային Աղդամը պահեին՝ հրապարակներում հավաքվելու և ջարդուփշուր անելու փոխարեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։