Քամու հետևանքով վնասվել են Արթիկ քաղաքի տներից մեկի և դպրոցի տանիքները

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13։54-ին և 14։02-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Արթիկ քաղաքի Գ․ Լուսավորիչ փողոցի տներից մեկի և Թումանյան փողոցում գտնվող թիվ 1 հիմնական դպրոցի տանիքները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մասամբ վնասվել են տան տանիքը՝ մոտ 80 քմ հատված և դպրոցի տանիքը՝ մոտ 500 քմ հատված։

Փրկարարները տեղում իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13։39-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապար գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում քամու հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ վնասվել է բակում կայանած ավտոմեքենան, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է գյուղի 2-րդ փողոցում գտնվող երկու տների ընդհանուր տանիքը (220 քմ)․ ինչից կառուցատարրերը ընկել և վնասել են տներից մեկին կից կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը (40 քմ) և ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան։

Մասամբ վնասվել են նաև 2-րդ փողոցի երկու այլ տների տանիքները (ընդհանուր՝ մոտ 45 քմ) և տանիքներում տեղադրած արևային ջրատաքացուցիչները։

Փրկարարները տներից մեկի տանիքում իրականացրել են վնասված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ։

--00--ԱՀ