ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական պարագաներ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

հումանիտար

 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ:

Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների, ինչպես նաև` «Հայ ծերանոց», «Դարմանատուն», ընկերաբժշկական կենտրոններում և մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:

Այսպիսով, չնայած Հալեպում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մի շարք սահմանափակումների և դժվարությունների, Հայաստանի հումանիտար առաքելության խումբը բարձր մակարդակով շարունակում է իրականացնել իր աշխատանքները։

--00—ՄՀ