Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև հնարավոր է հանդիպում. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

Բայրամով

ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում հնարավոր է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին 24 News-ի հետ զրույցում ասել են ՀՀ ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ  Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն երեկ հայտարարել էր, որ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։

--00—ՄՀ