3 փոխվարչապետների համանախագահությամբ աշխատանքային խմբի նիստը կշարունակվի մոտակա օրերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1_0

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Մոսկվայում կայացած նիստի վերաբերյալ, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

«Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,-նշել են գրասենյակից:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը կայացել է  Մոսկվայում դեկտեմբերի 1-ին: Եռակողմ աշխատանքային խումբը ստեղծվել էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով:

--00—ԼՄ