Երևանում բախվել են Toyota-ն և Ford-ը. վերջինս հայտնվել է բետոնե պատնեշի վրա. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

11

Դեկտեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմանում Իսակովի պողոտայում՝ թիվ 32/7 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Toyota մակնիշի և 25-ամյա Աշոտ Պետրոսյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա  Ն. Ս.-ն   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկայի ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:  

Բախման հետևանքով Ford-ն էլ մասամբ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրա: 

--00—ԼՄ