Ստեփանակերտում բնակելի տուն է այրվել, տանտերը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:46-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին:

Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպաակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և շտապ օգնություն կայան փակ բաժնետիրական ընկերություններին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին:

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

--00—ԼՄ