Սա մեր տունն է, այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Բագրատ Սրբազանի քարոզներից մեկը։ 

«Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է։

«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։

Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այն կողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել։

Սա իմ տունն է, սա մեր տունն է․ այստեղ է կառուցված մեր տունը (Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի – խմբ․) 7-րդ դարից ի վեր»։

--00—ԼՄ