Ռոբերտ Քոչարյանը վարել է «Հայաստան» խմբակցության նիստը․ անդրադարձ է կատարվել սահմանային խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Քաղաքական

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։

Նիստում անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի՝ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումներից մինչեւ ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ։ 
Քննարկվել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անելիքները ու հնարավոր զարգացումները։

--00--ԿԿ