Չավուշօղլու-Բլինքեն հանդիպմանը քննարկվել է նաև Կովկասում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

բլինքեն

 

Ռիգայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Հանդիպումից առաջ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտքեր են փոխանակելու երկու երկրների հարաբերությունների, Ուկրաինայի, Լիբիային, Սիրիայի, Աֆղանստանի և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։ Բլինքենը նշել է, որ քննարկելու են նաև Կովկասում տիրող իրավիճակը։

Չավուշօղլուն և Բլինքենը Լատվիայի մայրաքաղաքում մասնակցում են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին:

--00—ՄՀ