Արդշինբանկը ճանաչվել է տարվա լավագույն բանկ՝ ըստ The Banker միջազգային ամսագրի

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Տնտեսական

Բրիտանական «Financial Times» հեղինակավոր ընկերության The Banker ամսագիրը, որը լույս է տեսնում 1926 թվականից երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչել է Տարվա լավագույն բանկը Հայաստանում։ Նախկինում The Banker-ը Արդշինբանկը ճանաչվել էր Տարվա լավագույն բանկ  2014 և 2018 թվականներին։

«Այս հեղինակավոր ամսագրի մրցանակը մեր հաջողությամբ իրականացված ռազմավարության հերթական գնահատական է։ Դա նորարարական ծառայությունների ընդլայնման ու ներդրման նպատակաուղղված քաղաքականության, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարման, բոլոր ոլորտներում ծախսերի վերահսկման և իհարկե, ֆինանսական կատարողականի ցուցանիշ է: Կարևորվել է նաև 2020 թվականին Արդշինբանկի կողմից ռեկորդային՝ 300 մլն ԱՄՆ դոլարի եվրոբոնդերի թողարկումը և տեղաբաշխումը կապիտալի միջազգային շուկայում»,- ասաց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը։

Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ բրիտանական The Banker ամսագրի ամենամյա մրցանակը աշխարհի ցանկացած ֆինանսական հաստատության բանկային գործունեությունը գնահատելու ամենաբարձր և վստահելի չափանիշն է: Այս տարի «Տարվա բանկ» անվանակարգում հաղթողին ընտրելու հիմնական չափանիշները եղել են ոչ միայն ակտիվները, կապիտալն ու շահութաբերությունը, այլ նաև պրոդուկտների և ծառայությունների նորարարությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական գործունեությունը՝ ամբողջ աշխարհի համար համավարակի դժվարին պայմաններում: Ամսագիրը ամեն տարի գնահատում է աշխարհի լավագույն ֆինանսական հաստատությունների աշխատանքը։ Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 140 երկրների բանկեր։

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: