Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՌՊ

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, պարզվում է, նշանակվել է այդ պաշտոնին ՀՀ օրենսդրության կոպիտ ոտնահարմամբ։ Այս մասին նշում է Yerevan.today-ը:

Այսպես, համաձայն հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ «Վարչական պաշտոնները կարող են զբաղեցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն»: Մարզպետի և նրա տեղակալների պաշտոնը համարվում է վարչական պաշտոն։

Կայքն ուսումնասիրել է, թե ի՞նչ կրթություն ունի Ռազմիկ Պետրոսյանը, որը 2021թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ է նշանակվել։ Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականի մեջ գրված է․

«Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի բարձրագույն զինվորական կրթություն»։

Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականում նշված չէ, թե տնտեսագետի դիպլոմը որ համալսարանում է ստացել։ Yerevan.Today-ը հարցում է արել Արագածոտնի մարզպետարան, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է կրթությունը ստացել, ո՞ր թվականներին, ե՞րբ է ավարտել, ի՞նչ մասնագիտացմամբ։ Խնդրել են տրամադրել նաև դիպլոմի պատճենը։ 

Մարզպետարանից ստացել են պատասխան, թե՝ «ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռ Պետրոսյանը 2002 թվականի մայիսի 25-ին ավարտել է Հովնանյանի անվան համալսարանը՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ՝ տնտեսագետի որակավորմամբ»։

Անգամ «Google» որոնողական համակարգում ում որևէ բան չգտնելով բոլորովին անծանոթ այս համալսարանի վերաբերյալ, հարցում են ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար՝ Հայաստանում լիցենզիա ունեցե՞լ է Հովնանյանի անվան համալսարանը, ի ՞նչ մասնագիտացումների համար է լիցենզիա ունեցել, ե՞րբ է բացվել-փակվել, ի՞նչ հիմնավորմամբ է դադարեցրել գործունեությունը, արդյո՞ք այդ բուհի տված դիպոմը համարվում է պետական նմուշի փաստաթուղթ և ստացած կրթությունը՝ բարձրագույն կրթություն։ Արդյո՞ք հավատարմագրված եղել է, թե՞ ոչ՝ այդ տարիներին գործող օրենսդրության համաձայն։

ԿԳՄՍ նախարարության պատասխանը հաստատել է կասկածները՝ Արագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ է։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ