Ստուգայցեր Կենտրոն վարչական շրջանի 27 օբյեկտներում. խախտում է հայտնաբերվել դրանցից մեկում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

ՍԱՏՄ

Ձմեռնամուտի՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանմանը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: 

Վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություն է կազմվել միայն մեկ տնտեսավարողի մոտ:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

--00--ԱԹ