Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են ВАЗ 2101-ն ու КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նկար

Դեկտեմբերի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Հրաչյա Հ.-ն իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի  6-րդ կմ հատվածում բախվել է Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արթուր Մ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։

01-ի վարորդ Հրաչյա Հ.-ն, վերջինիս ոււղևոր, Սյունիքի մարզի բնակիչ,  36-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ,  53-ամյա Գարուն Է.-ն բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:

--00—ԼՄ