Վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի` կազմակերպելու Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

կառավարություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում մեքենայի վթարի վերաբերյալ: 24News-ին վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու նպատակով։

«Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված հարցումների տեղեկացնում ենք, որ նախօրեին Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում վթարված մեքենան ամրագրված է վարչապետի աշխատակազմում։ Վթարված մեքենայում եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյանը և փորձագետ Արմեն Անդրեասյանը, որոնք գործուղվել էին Կոթի համայնք Վանո Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումները կազմակերպելու համար։ Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած Հովհաննես Պողոսյանը Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի անդամ է։

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունից և շահարկումներից»,- տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

--00--ԱԹ