Տիգրան Սարգսյանի սաստող հայացքը Կարեն Ջանիբեկյանին ժողովրդական արտիստ դարձրեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Տիգրան Սարգսյանի սաստող հայացքը Կարեն Ջանիբեկյանին ժողովրդական արտիստ դարձրեց»,- 24TV-ի եթերում նշեց դրամատուրգ, ռեժիսոր, Կարեն Ջանիբեկյանի այրի Լիանա Անթառանյանը՝ պատմելով այն մասին, թե ինչպես Ջանիբեկյանին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։

«Կառավարությունում հանդիպում էր Կարեն Ջանիբեկյանի հետ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով Ջանիբեկյանին,՝ ասաց, որ ուրախ է հանդիպել ժողովրդականություն վայելող արտիստին։ Կարենն անիջապես ասաց, որ ժողովրդական արտիստ չէ, իրեն չի շնորհվել այդ կոչումը։ Նախ զարմացավ Տիգրան Սարգսյանը և հետո մի սաստող հայացք գցեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա։ Այդ մի սաստող հայացքը բավական էր, որ Կարեն Ջանիբեկյանին ժողովրդական արտիստի կոչում շնորհվեր։ Եվ երկու-երեք ամսից Կարենս՝ սպիտակ կոստյումը հագին, գնաց և ստացավ կոչումը։ Իսկ մինչ այդ որևէ հույս չուներ, որ մի օր ժողովրդական արտիստի կոչում կստանա, քանի որ Խորենացու մեդալ էին տվել, և ասում էր, որ դրանով ժողովրդականի հարցը փակել են, թե՝ բավարարվիր այդքանով»,- մանրամասներ է պատմում Անթառանյանը։

Դրամատուրգի հետ զրույցում անդրադարձել ենք նաև ներքաղաքական ու հասարակական կյանքին, ընդդիմության և իշխանության քայլերին։ «Վարչապետը բունկերում էր, իշխանությունը փողոցում գցած էր, բայց ընդդիմությունը չվերցրեց, որովհետև իշխանության հետ պայմանավորվածություն ուներ»,- այդպես է կարծում դրամատուրգը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։