Լոռու մարզում 38-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

վթար

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Կարեն Գաբոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 75 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին ու մի քանի մետր բարձրությունից գլխիվայր ընկել։

Վթարի հետևանքով Կ. Գաբոյանը տեղում մահացել է։ Դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել փրկարարները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

--00--ԱԹ