Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Մինասյան

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը 2015-2016 թթ. զբաղեցրած Վարդան Մինասյանը դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է։ Այս մասին 24 News-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է ենթակա ստորաբաժանման ղեկավարի հետ առանձնապես խոշոր չափի յուրացում կազմակերպելու և փողերի լվացման մեջ։ 

Մինասյանը ենթակա ստորաբաժանումների պետերից հավաքագրել է գումար, հանձնարարել այլ անձանց միջոցով փողը մուտք անել բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին՝ նման կերպ փորձելով խեղաթյուրել դրանց ծագումը:

Վարդան Մինասյանի բանկային հաշիվներին մուտք է եղել 1,6 միլիոն դոլար և 9400 եվրո:

 --00—ՄՀ  

Տեսանյութեր