Բաքուն 10 հայ գերավարված զինծառայողի է վերադարձրել հայկական  կողմին

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

սյունիք

Բաքուն 10 հայ գերավարված զինծառայողի է վերադարձրել  հայկական  կողմին։ Խոսքը նոյեմբերի 16-ին Սյունիքում սահմանին տեղի ունեցած մարտերի հետևանքով գերեվարվածների մասին է։

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ վերադարձված գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ տարածքների քարտեզը։ Միջնորդությունը ղեկավարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․

«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել է գաղտնի»:

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը սահմանի արևելյան հատվածում ձեռնարկել է հերթական սադրանքը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ամբողջ օրը մարտեր են եղել հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 6 զոհվել է, 32 հայ զինվոր գերեվարվել։

 --00—ՄՀ