ԵԱՀԿ համանախագահները ցավում են, որ չհաջողվեց հանդիպել ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

եահկ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 4-ին հանդես են եկել հայտարարությամբ:

«Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում:

Համանախագահներն ափսոսում են, որ չհաջողվեց իրենց հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում կազմակերպել Ստոկհոլմում։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ հանգամանքները թույլ տալուն պես՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում և նոյեմբերին՝ Փարիզում»:

--00--ԱՀ

Տեսանյութեր