Նոր ագրեսիայի, զոհերի, պոտենցիալ գերեվարման սպառնալիքը շարունակում է բարձր մնալ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

տիգրան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայրենիք վերադարձած 10 ռազմագերիները նոյեմբերի 16-ին Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվածներն են։

Եթե նկատի ունենանք, որ ավելի վաղ, այդ գործողությունների արդյունքում գերեվարված մեկ զինծառայող վերադարձել էր ՌԴ-ում կայացած եռակողմ հանդիպումից առաջ, ապա ստացվում է, որ այս պահին, Սյունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ ձեռնարկված ադրբեջանական գործողությունների հետևանքով դեռ 21 գերեվարված զինծառայող կա։

Վտանգավորն այն է, որ նոյեմբերի 16-ի ագրեսիան ծնող պատճառները խորը վերլուծված չեն, եղած ռիսկերը չեզոքացված չեն, ինչը նշանակում է, որ նոր ագրեսիայի, զոհերի, պոտենցիալ գերեվարման սպառնալիքը շարունակում է բարձր մնալ»։

--00--ԱԹ

Տեսանյութեր