Ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

Ոստիկանները կեղծ ահազանգի հիման վրա առավոտյան բերման են ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակով ավագանու անդամի թեկնածու, Այնթապի գործող ղեկավար Կարեն Սարգսյանին: Այս մասին 24News-ին հայտնել է նույն դաշինքի երկրորդ համար, Մասիս խոշորացված համայնքի ավագանու թեկնածու Նորայր Հակոբյանը:

«Այս պահին մեր փաստաբանները մոտեցան Մասիսի ոստիկանություն, որ հասկանան, թե ինչ է կատարվում: Կարծես սկսում է իշխանական ուժի կիրառումը», - նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ