ՔՊ-ի Ապարանի թեկնածուն՝ նախկին ՀՀԿ-ական. բացատրում է, որ «կարևորը ժողովրդի կողքին լինելն է»

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

Ապարանում անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը: ՔՊ ընտրական ցուցակում 50 թեկնածու է, նրանցից 8-ն անկուսակցական են, «Կարեն Եղիազարյան» դաշինքի` 57 թեկնածուից բաղկացած ցուցակում անկուսակցական են 13-ը, մյուսների թվում են թեկնածուներ «Արդար Հայաստան» և «Քրիստոնյա Հայաստան» կուսակցություններից են։ Դաշինքը գլխավորում է գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը:

Վերջինս քիչ առաջ ժամանեց ընտրատեղամաս: Նա «Ապարան գրուպ»-ի սեփականատերն է։

Լրագրողների հարցերն, օրինակ` իրենց շանսերի մասին, կամ` թե ինչ վերաբերմունք ունի այն հանգամանքին, որ իրենց ընտրական ցուցակում ներառված թեկնածուներից շատերը գործազուրկ են, Փարվանյանի վրդովմունքն առաջացրին, նա նշեց. 

«Մանիպուլյացիոն, ուղղորդված հարցեր եք տալիս, գնացեք, ուրիշներին նման հարցեր տվեք»:

Լրատվամիջոցներից մեկը փորձեց ճշտել, թե ինչպես է Փարվանյանը գնահատում իր շանսերը` հաշվի առնելով, որ 2016-ին անգամ ՀՀԿ ցուցակը գլխավորելիս չի կարողացել առավելություն ստանալ մրցակցի նկատմամբ: Փարվանյանը կրկին վրդովված սկսեց բողոքել լրատվամիջոցներից։

Մանրամասները` տեսանյութում:

--00--ԱԹ

Տեսանյութեր