ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

քվեարկություն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները: ՏԻՄ ընտրություններին 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը կամ 1112396 ընտրողից 472 528-ը։

Լոռու մարզի Թումանյան համայնքում այսօր գրանցվել է ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 69,78 տոկոս. քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3509-ը։

Ամենապասիվը կրկին Արմավիր քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 20.73 տոկոս կամ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց 8214-ը։

--00--ԱԹ