Արմավիրում ՔՊ-ն ստացել է ձայների 91%-ը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24 News

քպ

Արմավիրի գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Արմավիրում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ընտրության միակ մասնակիցը։

«Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր ձայների 94% կողմ արդյունքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արմավիր խոշորացված համայնքում ստանում է ավագանու բոլոր` թվով 27 մանդատները:

8368 կողմ, 577 դեմ, 267 անվավեր»:

--00--ԱԹ