ՊԲ զորամասերից մեկում դեռ չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News

զինվոր

Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

--00--ԱԹ

Տեսանյութեր