ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքը հայտնի է. ո՞ր համայնքներում է իշխող ուժը պարտություն կրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42,48 տոկոսը կամ 1 միլիոն 112 հազար 396 ընտրողից 472 հազար 528-ը։

Մասիսում 2 ուժերից հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ ստանալով 506 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 341 ձայն:

Աբովյան համայնքումհաղթել է ԲՀԿ-ն, որի օգտին քվեարկել է 5231 ընտրող։ ՔՊ թեկնածուի օգտին քվեարկել է 4279 ընտրող, ՀՅԴ-ն ստացել է 639 ձայն, իսկ «Հանրապետություն»-ը՝ 1124 ձայն։

Հրազդանում գործող քաղաքապետ Սևակ Միքայելյան՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի որդին, ստացել է ձայների մեծամասնությունը՝ 13377 քվե, 78 %-ը:

Վեդիում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։

Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3332 ընտրող։ ՔՊ-ն Վանաձորում ստացել է 2251 ձայն, երրորդը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունն է, որը ստացել է 1524 ձայն։

Նոր Հաճն խոշորացված համայնքում հաղթել է «Գագիկ Մաթևոսյան» դաշինքը: Նրա օգտին է քվեարկել 2923 մարդ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 1595:

Ապարան խոշորացված համայնքում ևս ընդդիմադիր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքին ձայն է տվել ընտրողների 66,69 % -ը (7421), իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 33,31% (3705):

Գավառում առաջատարը «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 3615 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում ստացել է 2164, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 490 ձայն։

Վարդենիս համայնքում առաջատարը «Ահարոն Խաչատրյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 929 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 621, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 216 մարդ։

Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ խոշորացված համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատար է։

Այս 4 համայնքների ընտրությունների նախնական տվյալները՝ այստեղ: 

--00—ԼՄ