Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1778-ով, մահացել է 63 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

կորոնա

Վրաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1778-ով, մահացել է 63 մարդ: Վերջին 24 ժամում բուժվել է 3234 մարդ, համավարակի սկզբից՝ 809830 մարդ, մահացել է 12407 մարդ։ Այդ մասին տեղեկանում ենք StopCov-ի պաշտոնական կայքէջից:

Նախօրեին կատարվել է 25 հազար 855 թեստ: Կորոնավիրուսի դեմ 2 նիլիոն 238 հազար 70 պատվաստում է կատարել, որից 2674-ը՝ վերջին 24 ժամում։

Նշենք, որ համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 867 հազար 71 դեպք։

--00—ԼՄ