Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ, 73-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. նա հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1_0

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ, հայտնաբերել են  տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղմաարդու մահը: Պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: 

--00—ԼՄ