Նոյեմբերյանում հաղթեցին թեկանածուները, որոնք այդ ուժերի հետ կապ գրեթե չունեին. ԼՀԿ-ական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

լհկ

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին:

«Նոյեմբերյան խոշորացված համայնքում ոչ մի կուսակցություն էլ չհաղթեց։ Հաղթեցին թեկանածուները, որոնք կուսակցությունների հետ կապ գրեթե չունեին, որոշ դեպքերում կուսակցությունը խանգարեց անհատներին ավելի շատ քվե ստանալու։ Թող կուսակցությունները դոշները փքած չասեն մենք հաղթանակ տարանք և դրոշակ դարձնեն իրենց հետ առնչություն չունեցող տոկոսները հանրությանը ներկայացնելով։

Ի վերջո հաղթեց համայնքը՝ փոխզսպված և հավասարակշռված արդյունքներով։ Այս արդյունքները մրցակցություն են ապահովելու և բարձրացնելու են կառավարման արդյունավետությունը և Նոյեմբերյանը զարգացնելու մեծ շանսեր են ապահովելու, եթե իհարկե, չգնա քաղաքական առևտրի մակարդակ։

Շնորհավորում եմ բոլոր թեկնածուներին և ազգաբնակչությանը»:

Նոյեմբերյանում ընտրություններին մասնակցել են ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության» և «Ապրելու երկիր» կուսակցությունները: Առավել շատ թվով ձայներ ստացել է ՔՊ-ն՝ շուրջ 44 տոկոս: Մյուս երկու ուժերը գրեթե հավասար թվով ձայն են ստացել:

--00—ԼՄ