Ուրցաձորում ՔՊ պարտությունից հետո գյուղապետը հրապարակել «Рафик послал всех нафиг» հայտնի երգը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ռաֆիկ Անդրեասյան

Վեդի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին համայնքում ՔՊ-ի կրած պարտությունից հետո ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Միխայիլ Գալուստյանի «Рафик послал всех нафиг» երգը։

Հիշեցնենք, որ համաձայն քվեարկության նախնական արդյունքների` Վեդիում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ընտրական ցուցակում էլ ընդգրկված է Ռաֆիկ Անդրեասյանը, քվեների 44.08 տոկոսն է ստացել: ՔՊ-ն այստեղ ստացել է ձայների 39.12 տոկոսը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16.78 տոկոսը։

--00--ԱԹ