«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնը տուգանվել է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6,  24 News

դալմա

«ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնի 9-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը։

Փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել էր վարչական վարույթ, որի ընթացքում ապացուցվել է, որ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ԴԱԼՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊ ընկերության տնօրեն Է․ Խ․-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով։

 --00—ՄՀ