Հովտաշատում օծվել է պատերազմում զոհված 3 հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Հովտաշատ համայնքում օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված համայնքի երեք հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար։

Դավիթ Դանիելյան, Արթուր Ղազարյան և ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյան։ Նրանք կռվեցին հանուն հայրենիքի ու հերոսաբար զոհվեցին։

Խաչքարի օծման արարողությանը ներկա էին զոհվածների հարազատները, համայնքի բնակիչներ, ոստիկանության զորքերի ծառայողներ։

Նշենք, որ Խաչատուր Աղաջանյանը ծնվել էր 1997 թվականին՝ Հովտաշատում: Մարտեր առանց կանոնների մարտարվեստի Հայաստանի չեմպիոն էր։ Արցախյան 44-օրյա պատերազմում մասնակցել է Քարվաճառի ու Շուշիի պաշտպանությանը։ Հերոսաբար զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում։ Հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, Արցախի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և բազմաթիվ այլ մեդալներով։

Փա՜ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոսներին։

--00—ԼՄ