Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ. ՄԻՊ շնորհավորական ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է փաստաբաններին՝ մասնագիտական օրվա առթիվ։

«Սիրելի՛ փաստաբաններ, ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու շարունակաբար ամրապնդվող ձեր պրոֆեսիոնալ ազդեցությամբ:

Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը:

Ես մշտապես նշել եմ, որ փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում։

Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբաններն իրավապաշտպան աշխատանքի անփոխարինելի գործընկերներ են:

Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ», - նշված է շնորհավորանքում։

--00--ԱԹ