Փաշինյանի հաղթած թեկնածուն, օրինակ, Ջերմուկի Արսենյանի որդին է. նա նախկինների հետ կապ չունի՞

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը կորցնում է իր իշխանությունը, բոլոր խոշոր քաղաքներում Փաշինյանը ջախջախիչ պարտություն է կրել: ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրս է կիրառվել, թեկնածուների եղբոր, աներոջ նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, ու երբ այս իրավիճակում Փաշինյանը հպարտանում է, որ արդար ընտրություններ են անցկացվել, եփած հավի ծիծաղ է գալիս»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:

«Պետք է ուսումնասիրել հաղթած թեկնածուների կենսագրությունը, հաղթած թեկնածուների մեծ մասը նախորդ  իշխանության  հետ կապ ունեցող մարդիկ են, ինչպես՝ Ջերմուկի Արսենյանի որդին, այն մարդու, որդին, որին Փաշինյանն ամեն ինչի մեջ մեղադրում էր: Փաշինյանը քննադատում էր նաև ձայն բերողների ավանդույթը, բայց ՏԻՄ ընտրություններում բոլոր մեխանիզմներից ինքը օգտվել է»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։