ՀՀ-ի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

ՀՀ ԱԳՆ-ում դեկտեմբերի 6-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Մարիա Լիիվալան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցությունների անցկացման և բարձրաստիճան այցեր պարբերաբար կազմակերպելու կարևորությունը:

Ըստա աղբյուրի՝ երկու երկրների պատվիրակություններն անդրադարձան նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։

«Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին առնչվող հարցերին։

Ֆիննական կողմի խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այդ համատեքստում կարևորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ ֆիննական կողմը վերահաստատեց իր անվերապահ աջակցությունն այս ձևաչափին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ

Տեսանյութեր