Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կաթողիկե Հայոց Պատրիարքը քննարկել են հայության առջև եղած մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

պատրիարք

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե Հայոց Պատրիարքին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։ Երկուստեք կարևորվեց մեր ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։

--00--ԱԹ